ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Կոնֆուցիուսի ինստիտուտները, կենտրոնները և դասարանները կրթական և գիտական կենտրոններ են, որոնք ստեղծվել են Գրասենյակի (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանն առընթեր) նախաձեռնությամբ՝ չինարենը արտասահմանում տարածելու նպատակով։ Նրանք գործում են աշխարհի շատ երկրների համալսարաններում։

ՀՌՀ-ի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնում դասավանդում են ՉԺՀ-ում հատուկ կրթություն ստացած չինացի և հայ մասնագետներ։ Պրակտիկան ցույց է տվել, որ կրթության սկզբնական փուլում, որպես կանոն, բարձր արդյունքների են հասնում տեղացի մասնագետների կողմից դասավանդվող խմբերը, իսկ լեզուն կրողները միանում են դասավանդման հաջորդ փուլերին։ Դասընթացներն անցկացվում են չինարենի երեք հիմնական դասագրքերով՝ «Չինարենի նոր պրակտիկ դասընթաց» անգլերենը և ռուսերենը միջնորդ լեզուներ, «Ուրախ չինարեն» (ռուսերեն լեզվով), «Սովորում եմ չինարեն » (դասագրքեր և վարժությունների ժողովածուներ հայերեն լեզվով) և այլ օժանդակ ինտերակտիվ նյութերով, հատուկ ընտրված ուսուցիչների միջոցով:

Պեկինի ազգային համալսարանի մանրակրկիտ մշակված ծրագիրն արդեն առաջին դասի ժամանակ վերացնում է անորոշությունն ու վախը չինարեն լեզվի նկատմամբ. դա համակարգ է, որը հեշտացնում է հիշել հիերոգլիֆները: Ի շնորհիվ չինական դասավանդման մեթոդաբանության՝ մասնագետները հաջողության են հասնում դասավանդելով ինչպես դպրոցական, այնպես էլ ավագ խմբերի ուսանողների շրջանում: Ամեն շաբաթ տեղի են ունենում ֆիլմերի դիտումներ, գեղագրություն, շնչառական ցիգուն և նոր կրթական խաղ՝ կրտսեր խմբերում դասը բազմազան դարձնելու համար:

Հատկապես փոքր տարիքի սովորողներն ավելի ընկալունակ են և արագ են ըմբռնում չինարենը:

ՀՌՀ չինարենի և մշակույթի կենտրոնում պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր դասաժամը մեկուկես ժամ տևողությամբ։ Անցկացվում են HSK և HSKK քննությունների նախապատրաստական պարապմունքներ։

Սովորողների ընդունելությունն իրականացվում է ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանի և ուսանողի (կամ ծնողի՝ անչափահասների դեպքում) համաձայնագրի կնքման հիման վրա, վճարումը ամենամսյա է՝ բանկային հաշվեհամարին (սկսած 15000 դրամից):

Ցանկացողները կարող ենք միանալ իրենց գիտելիքների մակարդակին համապատասխանող խմբերին:

Թեսթավորումն անվճար հիմունքներով է: Տրվում է վկայական։